Աշտարակի դատարանի շենքի տանիքի բզկտված եռագույնը հայտնվել է ուշադրության կենտրոնում
Հասարակություն
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի շենքի տանիքում ծածանվող բզկտված եռագույնը քաղաքացիների ուշադրությունն է գրավել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 6-ին դատարանի շենքում նկատվել է վնասված վիճակում գտնվող պետական դրոշը։
Նման իրավիճակը հակասում է պետական խորհրդանիշի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի պահանջներին, և անհրաժեշտ է փոխարինել վնասված դրոշը նորով։
Հարց է բարձրացվում նաև, թե արդյոք Բարձրագույն դատական խորհրդի և դատարանի պատասխանատուները կարձագանքեն ստեղծված իրավիճակին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան