Բրիտանիայի ափերի մոտ հայտնաբերվել է 162 տարվա վաղեմության Guinness գարեջուր
Համաշխարհային Մամուլ
Բրիտանիայի Դուվրի ափերի մոտ խորտակված նավի ուսումնասիրության ընթացքում հնագետներն ու ջրասուզակները հայտնաբերել են 162 տարվա վաղեմության Guinness գարեջրի շշեր։ Ինչպես հայտնում է The Irish Times-ը, գտածոն հայտնաբերվել է 1864 թվականին խորտակված «Մինդորա» առագաստանավի բեկորներում։
Ջրասուզակների խոսքով՝ Guinness-ի մինչև երկու տասնյակ շիշ, ինչպես նաև մարինացված բանջարեղենով արկղեր երկար տարիներ թաքնված էին ավազի շերտի տակ։ Վերջին տարիներին ծովային հոսանքների փոփոխության հետևանքով դրանք կրկին տեսանելի են դարձել։ Գտածոների լավ պահպանված լինելուն նպաստել են ջրի ցածր ջերմաստիճանը, բարձր ճնշումը և լույսի բացակայությունը։
Հայտնագործումից հետո հետազոտողները սկսել են Project Jurassic Beer նախագիծը՝ նպատակ ունենալով հնարավորինս ճշգրիտ վերականգնել 1864 թվականի Guinness-ի համը։ Այդ նպատակով նրանք համագործակցում են Լյովենի համալսարանի գիտնականների և Guinness-ի արխիվային բաժնի հետ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան