Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասին
Հասարակություն
Ուռուցքաբան, մամոլոգ Մագոմեդ Սուլիմանովը հայտարարել է, որ վեյփի օգտագործումը կարող է մեծացնել կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Այդ մասին նա ասել է «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում։
Բժշկի խոսքով՝ վեյփի գոլորշին պարունակում է վտանգավոր քաղցկեղածին նյութեր, այդ թվում՝ ացետալդեհիդներ և ակրոլեիններ, որոնք կարող են առաջացնել կրծքագեղձի հյուսվածքների քրոնիկական բորբոքում, ուժեղացնել օքսիդատիվ սթրեսը և վնասել բջիջների ԴՆԹ-ն։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում նման փոփոխությունները կարող են նպաստել չարորակ ուռուցքների ձևավորմանը։
Սուլիմանովը նաև նշել է, որ վեյփի օգտագործումը կարող է լրացուցիչ վտանգ ներկայացնել արդեն կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշված կանանց համար։ Նրա խոսքով՝ վերջին հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ վեյփի աերոզոլում պարունակվող քաղցկեղածին նյութերը կարող են արագացնել ուռուցքի մետաստազների տարածումը դեպի թոքեր։ Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս վեյփը չդիտարկել որպես սովորական ծխախոտի անվտանգ այլընտրանք։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան