ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրա
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին հայտարարել է, որ Լեհաստանի և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունները չեն փոխի Վարշավայի դիրքորոշումը Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ Լեհաստանը շարունակում է մնալ Ուկրաինա մատակարարվող ռազմական տեխնիկայի հիմնական տարանցիկ ուղիներից մեկը, ուստի օգնության քաղաքականության մեջ էական փոփոխություններ ակնկալել պետք չէ։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել էր, որ զրկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Սպիտակ արծվի շքանշանից՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին ՈւՊԱ-ի «հերոսների» անունը շնորհելու պատճառով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան