Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերը
Հասարակություն
Ռուս երգիչ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտական ստեղծագործությունները։ Այդ մասին նա խոսել է Vesti.ru-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանի ժողովրդական արտիստի կարծիքով՝ նեյրոցանցերի օգնությամբ ստեղծված երգերը հաճախ հնչում են միանման և զուրկ են ինքնատիպությունից։ Նրա խոսքով՝ իսկական ստեղծագործության մեջ բառերի կառուցվածքն ու շեշտադրումները պետք է ծառայեն գաղափարին և գեղարվեստական մտքին, այլ ոչ թե լինեն պատահական։
Ավելի վաղ Գազմանովը նաև մեկնաբանել էր իր երգերի բառերի հիման վրա ստեղծված համացանցային մեմերը՝ նշելով, որ դրանց վերաբերվում է հումորով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան