Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները
Աշխարհ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կիևում հանդիպել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովին։
Բայրամովի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։
«Ընդգծեցինք տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերում երկխոսության ու համագործակցության պահպանման կարևորությունը»,- գրել է Բայրամովը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան