Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում՝ ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի տարածքում գտնվող աղբավայրում, հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից։
Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան