Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
Աշխարհ
Դամասկոսի արվարձանում գտնվող Ջարամանա քաղաքում միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, 13 մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը։
Անվտանգության կառույցների աղբյուրի տվյալներով՝ միկրոավտոբուսի ներսում պայթուցիկ սարք է գործի դրվել։
Սիրիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի վայրում հայտնաբերվել են մարդկային մասունքներ, որոնց հետ դատաբժշկական փորձագետներն աշխատում են սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Գերատեսչությունը հայտարարել է նաև, որ ուշադիր հետևում է պայթյունից հետո իրավիճակի զարգացմանը և մոտակա հիվանդանոցները, ինչպես նաև շտապօգնության ու արտակարգ արձագանքման ծառայությունները տեղափոխել է բարձր պատրաստվածության ռեժիմի։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան