Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Ավելի քան 25 հազար մարդ է մահացել Եվրոպայում 2026 թվականին ծայրահեղ շոգի պատճառով՝ ըստ Bloomberg գործակալության հավաքած վերջին հասանելի տվյալների:
Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Գերմանիայում. Ռոբերտ Կոխի ինստիտուտի գնահատմամբ՝ ապրիլից սկսած շոգը կարող էր հանգեցնել մոտ 11,9 հազար լրացուցիչ մահվան:
Իսպանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Նիդեռլանդների պետական գերատեսչությունների և հետազոտական կազմակերպությունների տվյալները ցույց են տալիս, որ տարածաշրջանում շոգի հետ կապված մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը:
Գիտնականները նշում են, որ անոմալ բարձր ջերմաստիճանի ժամանակահատվածները դառնում են գնալով ավելի լուրջ սպառնալիք Եվրոպայի բնակչության, հատկապես՝ տարեցների և խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց առողջության համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան