ԵՄ անդամակցության հանրաքվեի շուրջ Փաշինյանի կոշտ արձագանքը
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին։
Նրա խոսքով՝ միության հիմնական սկզբունքներից մեկը ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժն է, սակայն գործնականում այդ սկզբունքները լիարժեք չեն իրականացվում, ինչը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։
Անդրադառնալով ԵԱՏՄ չորս երկրների հայտարարությանը՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը այն ընդունել է ի գիտություն։
«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանի և ԵՄ-ի ներկայիս հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն երկրի՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան