Փաշինյան․ ԵԱՏՄ-ն չպետք է խոչընդոտի անդամ երկրների արտաքին հարաբերություններին
Արտաքին Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորություններին, սակայն միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։
Վարչապետը պարզաբանել է, թե ինչու այս փուլում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Նրա խոսքով՝ միայն Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման մասին օրենքի ընդունումը չի նշանակում, որ երկիրը դառնալու է ԵՄ անդամ։
Փաշինյանը նշել է, որ նման գործընթացը ենթադրում է մի շարք փուլեր՝ անդամակցության պաշտոնական հայտի ներկայացում, թեկնածուի կարգավիճակի ստացում, ԵՄ անդամ երկրների համաձայնություն և վերջնական որոշում։ Առանց այդ նախադրյալների, ըստ նրա, հանրաքվե անցկացնելը կլինի անիմաստ, քանի որ քաղաքացիները ստիպված կլինեն պատասխանել մի հարցի, որն այս պահին փաստացի գոյություն չունի։
Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերություններում չկան պարտավորություններ, որոնք կհակասեն ԵԱՏՄ-ում երկրի անդամակցությանը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ երկրների համագործակցությունը չպետք է դիտարկվի որպես «զրոյական գումարով խաղ», իսկ միությունը պետք է նպաստի հնարավորությունների ընդլայնմանը, ոչ թե սահմանափակմանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան