Վաշինգտոնում Հաղթական կամարը նախատեսվում է ավարտել մինչև Թրամփի լիազորությունների ավարտը
Աշխարհ
Վաշինգտոնում գտնվող Հաղթական կամարը, որի շինարարությունը ֆինանսավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախատեսվում է ավարտել մինչև նրա նախագահական ժամկետի ավարտը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ գեղարվեստի հանձնաժողովի ղեկավար Ռոդնի Քուքը։
«Այն պետք է ավարտվի մինչև նախագահի Սպիտակ տնից հեռանալը», - ասել է նա։
Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ նախագիծը կավարտվի մինչև 2029 թվականի հունվարը, Քուքը պատասխանել է. «Այո, ամենայն հավանականությամբ»։
Նրա խոսքով՝ նախագծի աշխատանքները ընթանում են նախատեսված ժամանակացույցի համաձայն։
«Մենք աշխատում ենք ժամանակացույցի համաձայն», - ընդգծել է հանձնաժողովի ղեկավարը։
Քուքը նաև համեմատել է ապագա կամարը Ատլանտայի «Հազարամյակի դարպաս» համալիրի հետ, որի կառուցմանը ինքը մասնակցել է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան