Գեղարքունիքում գետնափոր շինությունում 10 գառ են հայտնաբերել հոշոտված
Արտակարգ Պատահար
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ բնակավայրում արտակարգ դեպք է արձանագրվել։ Օգոստոսի 7-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի տներից մեկի տարածքում գտնվող գետնափոր շինությունում կենդանիների կողմից հոշոտված գառներ կան․ փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության աշխատակիցները։ Տեղում պարզվել է, որ բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին սատկած վիճակում։
Կենդանիների տերը նշել է, որ գառներին հայտնաբերել է առավոտյան՝ ժամը 05:30-ի սահմաններում։ Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ՝ կենդանիներին հոշոտել են գայլերը, թե թափառող շները։
Դեպքի առթիվ ոստիկանությունում կազմվում են անհրաժեշտ փաստաթղթեր։ Թե արդյոք տեղական իշխանությունները աջակցություն կցուցաբերեն տուժած ընտանիքին, դեռևս հայտնի չէ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան