Ֆրանսիայում գործազրկությունը հասել է վերջին վեց տարվա ամենաբարձր մակարդակին
Աշխարհ
Ֆրանսիայում գործազրկության մակարդակը հասել է վերջին վեց տարվա առավելագույն ցուցանիշին։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով երկրի ազգային վիճակագրական ծառայությանը, 2026 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկությունը կազմել է 8,3 տոկոս՝ առաջին եռամսյակի 8,1 տոկոսի դիմաց։
Պարբերականի գնահատմամբ՝ աշխատաշուկայի իրավիճակի վատթարացումը հարված է նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությանը։ Նրա առաջին նախագահական ժամկետում գործազրկությունը նվազման միտում էր ունեցել, իսկ իշխանությունները նպատակ էին դրել երկրորդ ժամկետի ավարտին հասնել գրեթե լիարժեք զբաղվածության։ Սակայն այդ ծրագրերին խոչընդոտել են էներգակիրների գների կտրուկ աճը և միջազգային զարգացումները։
Bloomberg-ը նշում է, որ գործազրկության աճը կարող է նաև ուժեղացնել այն քաղաքական ուժերի դիրքերը, որոնք հաջորդ տարի նախատեսված նախագահական ընտրություններում ձգտում են փոխարինել Մակրոնին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան