Բժիշկը զգուշացրել է ամռանը ժամացույց կրելու հնարավոր վտանգի մասին
Հասարակություն
Թերապևտ Ֆարա Լատիֆը զգուշացրել է, որ ամռանը խելացի ժամացույցի կամ սովորական ժամացույցի ժապավենի երկարատև կրելը կարող է առաջացնել կոնտակտային դերմատիտ և մաշկի բորբոքում։ Այդ մասին նա հայտնել է Metro-ին տված հարցազրույցում։
Բժշկի խոսքով՝ շոգ եղանակին քրտինքի կուտակումը, մաշկի շփումը, բարձր ջերմաստիճանը և օդի վատ շրջանառությունը կարող են վնասել մաշկի պաշտպանիչ շերտը։ Բացի այդ, որոշ մարդկանց մոտ ժամացույցի ժապավենի մեջ օգտագործվող նիկելը, ռետինը, ներկանյութերը կամ պլաստիկը կարող են առաջացնել ալերգիկ կամ կոնտակտային դերմատիտ։ Ախտանշանները ներառում են կարմրություն, քոր, չորություն, թեփոտում, գրգռվածություն, իսկ որոշ դեպքերում՝ նաև մաշկի գունաթափում։
Լատիֆը խորհուրդ է տալիս նման ախտանշանների դեպքում ժամանակավորապես դադարեցնել ժամացույց կրելը, օգտագործել խոնավեցնող քսուք, իսկ դերմատիտի դեպքում՝ բժշկի նշանակմամբ տեղային ստերոիդային միջոցներ։ Եթե խնդիրը չի վերանում կամ կասկած կա ալերգիայի, անհրաժեշտ է դիմել բժշկի և, անհրաժեշտության դեպքում, փոխել ժամացույցի ժապավենի նյութը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան