Թրամփը նշել է, որ գոհ է Պենտագոնի ղեկավարից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից։
«Կարծում եմ՝ նա լավագույններից մեկն է։ Գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում։ Նա խելացի տղա է։ Գիտի, թե ինչ է անում, և զինվորականները հարգում են նրան», - NBC News-ին ասել է ամերիկացի նախագահը։
NBC News-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին Թրամփի առնվազն մեկ քաղաքական դաշնակից նրան ասել է, որ Հեգսեթը պիտանի չէ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար, քանի դեռ Միացյալ Նահանգները մարտական գործողությունների մեջ է։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը