Ռուսաստանում հղիության վարման նոր կարգ է սահմանվել
Ռուսաստան
Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը թարմացրել է հղիության վարման կարգը՝ դրանում ներառելով հղիության ընթացքում տարբեր պաթոլոգիաների հայտնաբերման և վերահսկման նոր մոտեցումներ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչության փոխնախարար Եվգենիա Կոտովայի խոսքով՝ նոր կարգը ներառում է հղիության պլանավորման փուլը, հղիության ընթացքի վերահսկումը, տարբեր պաթոլոգիաների վաղ հայտնաբերման համար բժիշկների և բուժհաստատությունների գործողությունների կարգը, հղիների ուղղորդման համակարգը, ինչպես նաև ծննդաբերությունից հետո կանանց բժշկական հսկողությունը։
Նշվում է, որ նոր կարգն արդեն ուժի մեջ է մտել և կիրառվում է Ռուսաստանի բուժհաստատություններում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան