Լեհաստանում առաջարկել են քննարկել Ուկրաինայի երկնքում հրթիռների խոցման հնարավորությունը
Աշխարհ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայի օդային տարածքում հրթիռների խոցման հնարավորությունը։ Նրա խոսքը փոխանցում է PAP գործակալությունը։
«Պետք է լուրջ քննարկել՝ արդյոք ավելի ճիշտ չէ այդ հրթիռները խոցել Ուկրաինայի երկնքում, քան սպասել, որ դրանք կարող են հայտնվել Լեհաստանի օդային տարածքում։ Այս հարցը պետք է դառնա լուրջ քննարկման թեմա և չվերածվի ներքաղաքական պայքարի գործիքի», — նշել է Սիկորսկին։
Նա նաև ընդգծել է, որ ներկայումս Ուկրաինան բավարար հնարավորություններ չունի ռուսական բալիստիկ հրթիռներին արդյունավետ հակազդելու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան