Հարցման համաձայն՝ քաղաքացիների 70 տոկոսը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը
Ռուսաստան
«Հասարակական կարծիք» (ФОМ) հիմնադրամի անցկացրած վերջին հարցման արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների 70 տոկոսը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը Ռուսաստանի նախագահի պաշտոնում։
Հարցվածների 15 տոկոսը բացասաբար է գնահատել նախագահի աշխատանքը, իսկ 16 տոկոսը չի կարողացել հստակ պատասխան տալ։ Միաժամանակ հարցման մասնակիցների 69 տոկոսը հայտնել է, որ վստահում է Պուտինին, 19 տոկոսը՝ չի վստահում, իսկ 12 տոկոսը ձեռնպահ է մնացել պատասխանելուց։
ՖОМ-ի տվյալներով՝ հարցումն անցկացվել է հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Ռուսաստանի 51 տարածաշրջանի 97 բնակավայրում։ Դրան մասնակցել է 1500 չափահաս քաղաքացի, իսկ վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,6 տոկոսը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան