Նավթի շուկայում աճ է գրանցվել․ Brent-ի գինը բարձրացել է
Աշխարհ
Brent տեսակի նավթի գինը օգոստոսի 7-ին վաճառվում է մեկ բարելի դիմաց մոտ 83,72 դոլարով՝ նախորդ նստաշրջանի համեմատ գրանցելով շուրջ 1,5% աճ։
Շուկայի տվյալների համաձայն՝ նավթի ընթացիկ գինը տատանվում է 83,06-83,82 դոլարի սահմաններում, իսկ օրվա առևտրային միջակայքը կազմել է 83,00-84,40 դոլար։ Վերջին 52 շաբաթների ընթացքում Brent-ի գինը փոփոխվել է 58,72-ից մինչև 126,41 դոլարի սահմաններում, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմում է մոտ 25,5%։
Շուկաները շարունակում են հետևել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև նավթի արտահանման առանցքային ուղիների՝ այդ թվում Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումներին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը