Չինաստանում մեկնաբանել են ԱՄՆ-ի նոր միջուկային ռազմավարությունը
Համաշխարհային Մամուլ
Չինացի ռազմական փորձագետ Չժան Ցզյունշեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր միջուկային ռազմավարությունը, որը նախատեսում է մարտավարական միջուկային զենքի դերի հնարավոր մեծացում, կարող է բարձրացնել գլոբալ անկայունության ռիսկը և խթանել սպառազինությունների նոր մրցավազքը։ Այդ մասին հայտնում է Global Times-ը։
Փորձագետի խոսքով՝ միջուկային զսպման արդյունավետությունը հիմնված է դրա կիրառման չափազանց բարձր շեմի և հնարավոր կործանարար հետևանքների վրա։ Նա ընդգծել է, որ նման ռազմավարության իրականացումը «ինքնաոչնչացման ճանապարհ» է։
Չժան Ցզյունշենի գնահատմամբ՝ նման մոտեցումը չի ուժեղացնի ԱՄՆ-ի միջուկային զսպման արդյունավետությունը, այլ ընդհակառակը՝ կավելացնի համաշխարհային միջուկային հակամարտության վտանգը և սպառնալիք կստեղծի միջազգային խաղաղության ու անվտանգության համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան