Փաշինյան․ Յուրաքանչյուր երկիր ունի այլընտրանք ստեղծելու իրավունք
Արտաքին Քաղաքական
«Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետության համար ստեղծել այլընտրանք։ Սա յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս փուլում ԵԱՏՄ-ի համար առավել արդյունավետ մոտեցումը ոչ թե Հայաստանի ընթացիկ գործընթացները խոչընդոտելն է, այլ հակառակը՝ աշխատել միության մրցունակությունն ու գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։
Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքական և տնտեսական ուղղությունները՝ հաշվի առնելով սեփական շահերը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի զարգացումը պետք է հիմնված լինի այնպիսի պայմանների ստեղծման վրա, որոնք անդամ երկրների համար կապահովեն ավելի մեծ հնարավորություններ և առավելություններ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան