Գևորգ Պապոյանը քննարկել է Համաշխարհային բանկի հետ զբոսաշրջային ծրագրի ընթացքը
Հայաստան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Քննարկվել են «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների բարելավում» (TRIP) ծրագրի ընթացքը, իրականացման մեխանիզմների կատարելագործման, ճկունության բարձրացման և գործընթացների արագացման հարցերը։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։
TRIP ծրագրով նախատեսվում է 120 մլն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրիի և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոտուրիզմի ուղղությունները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան