Հայաստանի դեսպանը MIT-ի ղեկավարության հետ քննարկել է «Ակադեմիական քաղաք» նախագծի համագործակցության հնարավորությունները
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Բոստոն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանտա Չանդրակասանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ համագործակցության հաստատման հնարավորությունները։
Քննարկումների առանցքային թեման եղել է Հայաստանում իրականացվող «Ակադեմիական քաղաք» նախագծի շուրջ համագործակցության հեռանկարները։ Կողմերը խոսել են MIT-ի փորձի և մասնագիտական ներուժի ներգրավման հնարավորությունների մասին՝ ծրագրի մշակման և իրականացման գործընթացին աջակցելու նպատակով։
MIT-ի ակադեմիական ղեկավարը կարևորել է «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան