Հորդառատ անձրև, կարկուտ և ուժեղ քամի․ եղանակը կտրուկ կփոխվի
Հայաստան
Օգոստոսի 7-ի ցերեկը և օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, ինչպես նաև օգոստոսի 10-12-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում կդիտվեն կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օգոստոսի 9-11-ը առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպների ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 7-12-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ին կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին և 12-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ի գիշերը և երեկոյան սպասվում են կարճատև անձրևներ ու ամպրոպ, որի ընթացքում քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։ Օգոստոսի 7-12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևանի՝ օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալների համաձայն՝ օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2017 թվականին (40.7°C), նվազագույնը՝ 1981 թվականին (13.4°C), իսկ օրական միջին ջերմաստիճանը կազմել է 26.2°C։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան