Սեուտայում մնում է ավելի քան 1300 անչափահաս միգրանտ
Աշխարհ
Իսպանիայի երեխաների և երիտասարդության նախարար Սիրա Ռեգոյի տվյալներով՝ Իսպանիայի Սեուտա քաղաքում առնվազն 1342 անչափահաս անօրինական միգրանտներ են։
Նա նշել է, որ կառավարությունը ծրագրեր ունի որոշ երեխաների տեղափոխել մայրցամաք՝ հավելելով, որ «բոլորի մասին հոգ կտանի»։ «Իրավիճակը չափազանց դժվար էր, բայց այժմ այն վերահսկողության տակ է», - նրա խոսքերը մեջբերել է El Pans-ը։
Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ Սեուտա հասան լողալով և քայլելով՝ շրջանցելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ծովափնյա ալիքը։ Իսպանական տվյալների համաձայն՝ Սեուտայի սահմանը հատած միգրանտների թիվը կազմել է 50,000-ից 60,000։ Մարոկկոյի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սահմանը անօրինական կերպով հատել փորձողների իրական թիվը մոտ 40,000 էր, որոնք ուղղվում էին դեպի Սեուտա, և ավելի քան 1,100՝ դեպի Մելիլյա, որը մեկ այլ ինքնավար քաղաք է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան