Ողբերգական վթար Երևանում․ Գայի պողոտայում մեքենաներ են բախվել, մեկ այլ մեքենայի վրա էլ ցուցանակ է ընկել. վարորդը մահացել է
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 7-ին Երևանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտա-Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են «Kia» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաներ. հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Բախման հետևանքով «Kia»-ն կողաշրջվել է, իսկ մեքենայի վարորդը մնացել է արգելափակված սրահում և տեղում մահացել։ Վարորդի մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։
Դեպքի վայրում աշխատել են նաև պարեկային ծառայության և քննչական խմբի ներկայացուցիչները։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ վթարի հանգամանքները, մեքենաների վարորդների ինքնությունը և դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով։
Վթարի հետևանքով վնասվել է նաև ճանապարհային ցուցանակ, որը ընկել է կայանված մեկ այլ ավտոմեքենայի վրա։ Վթարված մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան