Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներով
Աշխարհ
Իսպանիայի իշխանությունները սպառնացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իտալիայից ժամանող ճանապարհորդների դեմ, եթե Հռոմը մինչև օգոստոսի 9-ը չվերացնի Սեուտայում միգրանտների հոսքից հետո սահմանված սահմանային վերահսկողությունը: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Իսպանիայի կառավարության հայտարարությանը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, Իտալիայի միջոցները «անարդար են, հակասում են Եվրամիության շահերին և խտրական են Իսպանիայի բնակչության նկատմամբ»։ Մադրիդն ընդգծել է, որ անցյալ շաբաթ Սեուտա ապօրինի ժամանած միգրանտներից ոչ մեկին թույլ չեն տվել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում։ Իսպանիայի իշխանությունները նշել են, որ անկլավում գործող միգրացիոն կանոնները բացառում են նման սցենարը։
Իսպանիայի կառավարությունը կոչ արեց Իտալիային վերացնել սահմանային վերահսկողությունը ոչ ուշ, քան օգոստոսի 9-ը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինի ձեռնարկել պատասխան միջոցներ: Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան