Հայաստանի և Լիտվայի սահմանապահ ծառայությունները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արտաքին Քաղաքական
ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Լիտվայում։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի ՆԳ նախարարության պետական սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Ռուստամաս Լյուբաևասի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ սահմանային անվտանգության, վերահսկողության կազմակերպման, անձնակազմի պատրաստության և տեխնիկական կարողությունների զարգացման ուղղությունները։
Հայկական պատվիրակությունը ծանոթացել է Լիտվայի սահմանապահ ծառայության կառուցվածքին, աշխատանքային մեթոդներին, սահմանային անցակետերի գործունեությանը, ինչպես նաև ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմանը։
Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան