Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել
Տնտեսություն
Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման համաձայն՝ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է էլեկտրոմոբիլների 5,000 միավորի լրացուցիչ քվոտա՝ 0% մաքսատուրքով ներմուծելու հնարավորությամբ։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ընդգծել է, որ լրացուցիչ 5,000 միավոր քվոտայի բաշխման կարգին ու այլ մանրամասներին վերաբերող տեղեկատվությունը կհրապարակվի մոտ ապագայում։
Նախարարի խոսքով՝ ֆիզիկական անձանց և դիլերների համար պահպանվել էր մոտ 1,900 ավտոմեքենայի քվոտա։
«Եվ ահա այդ թվին ավելանում է ևս 5000-ը, և այս տարվա մեր ամբողջ քվոտան էլեկտրոմոբիլների համար դարձավ 20 000»,- ասել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական խորհրդի նախկին որոշմամբ՝ Հայաստանին հատկացվել էր էլեկտրոմոբիլների անմաքս ներմուծման 15,000 քվոտա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան