Զելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սերբիա՝ երկրի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով։
«Ժամանեցի Սերբիա իմ թիմի հետ միասին։ Այսօր և վաղը նախատեսված են կարևոր բանակցություններ՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի և վարչապետ Ջուրո Մացուտի հետ», — հայտնել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնումը, Եվրամիության հետ հարաբերությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և անվտանգության թեմաներ։
«Ուկրաինան միշտ պատրաստ է աշխատել կառուցողական ձևով՝ փոխշահավետ հիմունքներով և փոխադարձ հարգանքով», — նշել է Ուկրաինայի նախագահը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան