Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով
Հասարակություն
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) խոր մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն առնչվող ներկայիս իրավիճակի կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատոր, եպիսկոպոս դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմը և կազմակերպության գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյը։
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ որպես քրիստոնեական եկեղեցիների համաշխարհային ընկերակցություն, վերահաստատում է Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական ընտանիքում»,- ասվում է հայտարարության մեջ։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչները միաժամանակ մտահոգություն են հայտնել Եկեղեցու ներքին գործերին հնարավոր ոչ պատշաճ միջամտության կապակցությամբ:
«Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ առկա հակամարտությունը լուծվի այնպես, որը կնպաստի ամբողջ հայ ժողովրդի բարօրությանը: Այս բարդ ժամանակաշրջանում մենք մեր աղոթքներով և համերաշխությամբ սատարում ենք Հայ եկեղեցուն ու նրա հավատացյալներին»,- ընդգծել են Բեդֆորդ-Շտրոմը և Փիլեյը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան