Աբելարդո դե լա Էսպրիելան պաշտոնապես ստանձնել է Կոլումբիայի նախագահի պաշտոնը
Աշխարհ
Աբելարդո դե լա Էսպրիելան պաշտոնապես ստանձնել է Կոլումբիայի նախագահի պաշտոնը՝ հունիսյան ընտրություններում հաղթանակ տանելուց հետո։ Իր երդմնակալության ելույթում 48-ամյա քաղաքական գործիչը խոստացել է ակտիվացնել պայքարը զինված խմբավորումների, թմրամիջոցների կարտելների և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։
Նա նշել է, որ անվտանգության վերականգնումը կլինի իր վարչակազմի գերակա խնդիրներից մեկը։ Մոտ երեք շաբաթ առաջ դե լա Էսպրիելան հայտարարեց, որ տեղեկություններ ունի իր դեմ մահափորձի մասին, որը նախատեսվում է իրականացնել երդմնակալության արարողությունից առաջ։ Ենթադրյալ դավադրության մանրամասները չեն բացահայտվել։
Աբելարդո դե լա Էսպրիելան իրավաբան և նախկին փաստաբան է, որը հայտնի է հանցագործության վերաբերյալ իր կոշտ հայտարարություններով: Ընտրությունների ժամանակ նա պաշտպանում էր անօրինական զինված խմբավորումների և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ավելի կոշտ քաղաքականությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան