ՀՀ-ում Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի
Հայաստան
Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 9-11-ը առանձին վայրերում անձրևները կարող են լինել հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 20-25 մ/վ-ի։
Օգոստոսի 7-12-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 8-ին և 12-ին տեղումներ չեն սպասվում։ Օգոստոսի 9-ի երեկոյան, ինչպես նաև 10-11-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-23 մ/վ-ի։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան