Բացահայտվել են Զելենսկու՝ Ռուսաստանի դաշնակցի հետ բանակցությունների թեմաները
Ռուսաստան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու Բելգրադի դիրքորոշումը։ Բանակցությունների թեմաներից մեկի մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին։
Ժովկվայի խոսքով՝ Զելենսկու՝ Սերբիա այցի ընթացքում, որը Եվրոպայում անվանում են Ռուսաստանի դաշնակից, կքննարկվեն նաև ռազմական հակամարտությունն ու դրա ազդեցությունը եվրոպական մայրցամաքի վրա։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սերբիան չի պատրաստվում փոխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու իր դիրքորոշումը՝ նա նշել է, որ Զելենսկին այդ հարցը կքննարկի Վուչիչի հետ։
Բացի այդ, կողմերը նախատեսում են քննարկել Ուկրաինայի և Սերբիայի եվրաինտեգրման հարցերը։ Ավելի վաղ քաղաքագետ Նիկոլայ Մեժևիչը ենթադրել էր, որ Զելենսկու այցը Սերբիա կարող է ունենալ PR նպատակ և կասկած էր հայտնել, որ այն կհանգեցնի Ռուսաստանի նկատմամբ Բելգրադի դիրքորոշման փոփոխության։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան