Թրամփը գնալով ավելի հիասթափվում է իր ներքին անվտանգության նախարարից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի է հիասթափվում ներքին անվտանգության նախարար Մարկվեյն Մալինից, ով պաշտոնը զբաղեցնում է մարտից, այն բանից հետո, երբ նա մի շարք հայտարարություններ արեց, որոնք նյարդայնացրին ամերիկացի առաջնորդի շատ կողմնակիցների, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփը գնալով ավելի է հիասթափվում ներքին անվտանգության նախարար Մարկվեյն Մալինից, այն բանից հետո, երբ նա վերջերս մի շարք հայտարարություններ արեց, որոնք հակասում էին պաշտոնական գծին և զայրացրել էին նախագահի շատ դաշնակիցների: Նախագահի վերաբերմունքը նրա նկատմամբ վատթարացել է. նա Մալինին համարում է թույլ և անհամապատասխան», - հաղորդում է հրատարակությունը։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան թերթի հետ զրույցում խոստովանել է, որ Թրամփի դժգոհությունը Մալինի նկատմամբ աճել է, բայց նշել է, որ նախագահը չունի ԱՄՆ ներքին անվտանգության ծառայության ղեկավարին ազատելու ծրագրեր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան