Խոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջ
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են խոտով բարձված «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան. փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Բախման հետևանքով «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, իսկ «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները։ Վթարի փաստով կազմվում են անհրաժեշտ փաստաթղթեր, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը