Բացահայտվել է Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը Ռուսաստանի հնարավոր պատասխանը
Հայաստան
Եվրամիության հետ Հայաստանի սերտ մերձեցման դեպքում Ռուսաստանը կարող է վերանայել երկրին էներգակիրների մատակարարման մոտեցումը։ Այս մասին «Լենտա.ռու»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը։
«Մի բան է, երբ Ռուսաստանը տնտեսական հարաբերություններ է կառուցում Եվրասիական տնտեսական միության իր դաշնակիցների հետ, և բոլորովին այլ բան, երբ երկիրը հայտարարում է, որ անդամակցում է Եվրամիությանը», — նշել է Կռիլովը։ Նրա կարծիքով՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակող միջոցներից հետո Ռուսաստանի հաջորդ քայլը կարող է լինել Երևանի համար էներգակիրների մատակարարման արտոնյալ ռեժիմի վերանայումը։ Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվան շարունակում է էներգակիրներ մատակարարել ԵՄ երկրներին՝ չնայած հակառուսական պատժամիջոցներին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հարգանքով էր արձագանքել ԵԱՏՄ երկրների՝ միությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին։ Միաժամանակ նա նշել էր, որ այս պահին ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցերով քվեարկությունների անցկացումն անհնար է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան