Ռուսաստանում կարևոր նախազգուշացում են արել Եվրամիությանը
Աշխարհ
Եվրամիությունը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) անբավարար պաշարների պատճառով կարող է բախվել վերջին տարիների ամենաբարդ ձմռանը։ Նման կանխատեսում են արել ռուս ֆինանսիստները՝ RTVI-ի հետ զրույցում։
Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի հետազոտությունների գծով տնօրեն Ալեքսեյ Բելոգորևի խոսքով՝ ձմռանը Եվրոպային, ամենայն հավանականությամբ, կհաջողվի խուսափել գազի ֆիզիկական դեֆիցիտից, սակայն գների աճը գրեթե անխուսափելի է։ ՄԳԻՄՕ-ի ֆինանսական տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Իգբալ Գուլիևը նշել է, որ գների նոր կտրուկ աճ կարող է տեղի ունենալ երեք գործոնների համընկնման դեպքում՝ ցուրտ ձմեռ, ՀԲԳ-ի մատակարարումների խափանումներ և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրում։
Ներկայում՝ ջեռուցման սեզոնի մեկնարկից մի քանի ամիս առաջ, ԵՄ-ում գազի պահեստները լցված են մոտ 57 տոկոսով։ Նշվում է, որ սա տարվա այս ժամանակահատվածի համար ամենացածր ցուցանիշն է՝ 2009 թվականից ի վեր։ Միաժամանակ եվրոպական կառավարությունների համար գնալով ավելի դժվար է միաժամանակ աջակցել արդյունաբերությանը և բնակչությանը, ավելացնել ռազմական ծախսերն ու ֆինանսավորել էներգետիկ անցումը։ Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ իշխանությունները հույս ունեն ձմռանն անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գազ ձեռք բերել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան