Հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրը
Աշխարհ
Հյուսիսային կիսագնդում օգոստոսի 1-ին գրանցվել է ջերմաստիճանի նոր ռեկորդ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանի փոխանցմամբ՝ միջին օրական ջերմաստիճանը կազմել է +22,742°C՝ դառնալով 1940 թվականից ի վեր ERA5 վերավերլուծության տվյալների ամենաբարձր ցուցանիշը։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին, երբ Հյուսիսային կիսագնդի միջին ջերմաստիճանը կազմել էր +22,723°C։
Այսպիսով, նախորդ առավելագույն ցուցանիշը գերազանցվել է 0,019°C-ով։
Թեև տարբերությունը թվային առումով փոքր է, մասնագետի խոսքով՝ նման ցուցանիշը նշանակալի է, քանի որ խոսքը ոչ թե առանձին քաղաքի կամ երկրի, այլ ամբողջ Հյուսիսային կիսագնդի միջին ջերմաստիճանի մասին է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան