Աբովյանում ոստիկանություն ու քննչական բաժին հասնելը՝ «փորձություն»․ գարշահոտություն, ջարդոնի վերածված մեքենաներ ու հակասանիտարական վիճակ
Հասարակություն
Աբովյանում ոստիկանության, պարեկային ծառայության և քննչական բաժինների տարածքում տարիներ շարունակ պահպանվում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Տարածքում կուտակված են բազմաթիվ վթարված և մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաներ։
Տեղ հասնելու համար քաղաքացիները ստիպված են շրջանցել մեքենաների կուտակումները, իսկ որոշ հատվածներում հետիոտների համար նախատեսված անցուղիները պարզապես փակ են։ Տարածքում նաև աղբ է կուտակվում, իսկ գարշահոտությունը, ըստ տեղում արձանագրվածի, լուրջ անհարմարություններ է ստեղծում։
Խնդիրը հատկապես տարօրինակ է այն պատճառով, որ հարակից տարածքում պետական և համայնքային միջոցներով կառուցվել են զբոսայգի և թենիսի կորտեր, մինչդեռ դրանց հարևանությամբ պահպանվում է նման անմխիթար վիճակ։
Բնակիչներն ու այցելուները ակնկալում են, որ պատասխանատու կառույցները կձեռնարկեն անհետաձգելի միջոցներ՝ տարածքը մաքրելու, կուտակված ավտոմեքենաները հեռացնելու և քաղաքացիների համար անվտանգ ու նորմալ անցանելի պայմաններ ապահովելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան