Զգուշացում․ Արարատյան դաշտում և մի շարք մարզերում բարձր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
Հասարակություն
Օգոստոսի 8-10-ը հանրապետության մի շարք հատվածներում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ։
Բարձր կարգի հրդեհավտանգ պայմաններ կանխատեսվում են Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում։
Այս պայմաններում հատկապես մեծանում է չոր բուսականության և բաց տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման վտանգը։
Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, չնետել չմարված ծխախոտի մնացորդներ և կրակ չվառել չոր բուսածածկ տարածքների հարակից հատվածներում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան