Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 4053-ի՝ մեկ օրում ավելանալով 80-ով, այս մասին հաղորդում է Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։
Էբոլայից մահացածների թիվը կազմում է 1850։ Մահացության ցուցանիշը 45,6% է։
Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 694 մարդ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը 77,7% է։
Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում և Ուգանդայում։
Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում, որին բաժին է ընկնում հիվանդության բոլոր դեպքերի 86,9%-ը։ Ուգանդայի առողջապահական մարմինները հուլիսի 28-ին հայտարարել են, որ էբոլայի բռնկումն իրենց երկրում ավարտվել է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան