Տղամարդուն ձերբակալել են Telegram-ում վճարովի «աստղիկներ» ուղարկելու համար
Հասարակություն
Նիժնի Տագիլի բնակչին, որը Telegram-ում հրապարակումների տակ վճարովի արձագանքներ՝ «աստղեր» էր թողնում, ձերբակալել են։ Այդ մասին հայտնում է «Подъём» պարբերականը։
Քննության վարկածով՝ տղամարդը մեսենջերի միջոցով այդ կերպ գումար է փոխանցել մի անձի աջակցելու համար, որը, ըստ իրավապահների, առնչություն ունի դատարանի որոշմամբ ահաբեկչական ճանաչված կազմակերպության գործունեությանը։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է 1148 ռուբլի 29 կոպեկ։
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչական գործունեությանն աջակցելու՝ ֆինանսավորման ձևով» հոդվածով։ Նրան կարող է սպառնալ 8-ից 15 տարվա ազատազրկում, չի բացառվում նաև ցմահ ազատազրկումը։
Ավելի վաղ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կատակել էր Ռուսաստանում ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում հայտնվելու կապակցությամբ՝ հրապարակելով իր լուսանկարը «ահաբեկիչների աջակից» գրությամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան