ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը սկսել է թռչել Ֆիննական ծոցի ափերի մոտ՝ թույլատրված երթուղիներից դուրս
Համաշխարհային Մամուլ
Մերձբալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի Bombardier Artemis II հետախուզական ինքնաթիռը սկսել է թռիչքներ իրականացնել Ֆիննական ծոցի ափերի մոտ՝ քաղաքացիական ավիացիայի համար սահմանված երթուղիներից դուրս։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղակայված ինքնաթիռը թռիչք է իրականացրել շաբաթ՝ օգոստոսի 8-ին, ինչը հազվադեպ դեպք է, քանի որ սովորաբար դրա թռիչքներն իրականացվում են աշխատանքային օրերին։ Աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռն արդեն գտնվել է Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի օդային տարածքներում, այդ թվում՝ Ֆիննական ծոցի ջրային տարածքի վերևում, որտեղ շրջադարձ է կատարել։ Այն թռչում է ավելի քան 9 կմ բարձրության վրա՝ քաղաքացիական ավիացիայի սահմանված երթուղիներից դուրս։ Միաժամանակ ինքնաթիռը չի մոտենում Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին։
Օգոստոսի սկզբին Bombardier Artemis II-ն արդեն նմանատիպ թռիչք էր իրականացրել Կալինինգրադի մարզի մերձակայքում՝ գտնվելով Լեհաստանի և Լիտվայի օդային տարածքներում, ինչպես նաև Բալթիկ ծովի չեզոք ջրերի վերևում։ Այն բազմիցս նկատվել է նաև Սև ծովի չեզոք ջրերի վերևում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Bombardier Artemis II հետախուզական ինքնաթիռը գրեթե հինգ ժամ թռիչք էր իրականացրել Կալինինգրադի մարզի շուրջ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը