Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ահազանգում է․ մտահոգված են Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով
Հասարակություն
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով Եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։
ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատոր Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմը և գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյը մտահոգություն են հայտնել նաև Հայ եկեղեցու ներքին գործերին հնարավոր ոչ պատշաճ միջամտության կապակցությամբ։
Նրանք նշել են, որ հույս ունեն՝ առկա հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով և կնպաստի ամբողջ հայ ժողովրդի բարօրությանը։
«Այս բարդ ժամանակաշրջանում մեր աղոթքներով և համերաշխությամբ սատարում ենք Հայ եկեղեցուն ու նրա հավատացյալներին»,- ընդգծել են ԵՀԽ ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան