Գելենջիկում լողափերը փակվել են ԱԹՍ-ների հարձակման վտանգի պատճառով
Ռուսաստան
Գելենջիկում, ինչպես նաև Կաբարդինյան և Դիվնոմորսկի գյուղական շրջաններում բոլոր լողափերը փակվել են անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման վտանգի պատճառով։ Այդ մասին հայտնել է քաղաքի ղեկավար Ալեքսեյ Բոգոդիստովը։
«ԱԹՍ-ների հարձակման վտանգի և ՀՕՊ համակարգերի աշխատանքի պատճառով Գելենջիկի, Կաբարդինյան և Դիվնոմորսկի շրջանների բոլոր լողափերը փակ են»,- նշել է քաղաքապետը։ Նա բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել՝ ընդգծելով, որ այս պահին բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգությունն առաջնահերթություն է։
Ավելի վաղ ականատեսներից մեկը պատմել էր Արխիպո-Օսիպովկայի լողափին ուկրաինական անօդաչուի հարվածի մասին։ Կնոջ խոսքով՝ ինքը տեսել է ԱԹՍ-ի ընկնելը, որից հետո ստիպված է եղել փոքր երեխային գրկած հեռանալ տարածքից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան