Գերմանիային մեղադրել են Եվրամիության գազային խնդիրների համար
Աշխարհ
Եվրամիությունում բնական գազի պաշարները վտանգավոր չափով նվազել են, ինչը կարող է էներգամատակարարման նոր խնդիրների հանգեցնել։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակում ԵՄ-ի ամենախոցելի երկիրը Գերմանիան է։
Եթե Գերմանիան գազի դեֆիցիտի բախվի և չկարողանա արագ համալրել իր պաշարները, հետևանքները կարող են զգալ նաև ԵՄ մյուս երկրները՝ հանգեցնելով ամբողջ միությունում գազի գների աճի։ Գերմանիայի գազի պահեստավորման INES ասոցիացիայի ղեկավար Սեբաստիան Հայներամանի խոսքով՝ պաշարների ներկայիս մակարդակը բացառիկ ցածր է ոչ միայն տարվա այս ժամանակահատվածի, այլև պատմական ցուցանիշների համեմատ։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ ռիսկերն ավելացել են այն բանից հետո, երբ ԵՄ-ն ռուսական գազի երկարաժամկետ մատակարարման պայմանագրերը փոխարինել է համաշխարհային շուկայից հեղուկացված բնական գազի գնումներով։ Այդ շուկայում բեռները հիմնականում ուղղվում են այնտեղ, որտեղ ավելի բարձր գին են առաջարկում։ Հայներամանը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել արագացնել գազի պահեստների համալրումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի հունիսին ԵՄ երկրները 14 տոկոսով ավելացրել են Ռուսաստանից ՀԲԳ-ի ներմուծումը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան