Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին նա հայտարարել է համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ Սերբիան և ես՝ որպես նրա նախագահ, ընդգծեցինք մեր աջակցությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և բանաձևերին, ինչը նշանակում է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցություն»,- ասել է Վուչիչը։
Միաժամանակ Սերբիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ուկրաինական կողմին՝ Սերբիայի տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Վուչիչը նաև հայտնել է, որ Զելենսկու հետ քննարկել է երկու երկրների եվրոպական ինտեգրման ճանապարհը՝ ընդգծելով, որ այդ հարցում Ուկրաինան կարող է հույս դնել Սերբիայի լիակատար աջակցության վրա։ Ավելի վաղ Վուչիչը կասկած էր հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են մոտ ժամանակներում ավարտվել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը