Փաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզում
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանը կենտրոնանալու է TRIPP խոշորածավալ նախագծի իրականացման վրա, որը, նրա խոսքով, կարող է էապես բարձրացնել երկրի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում։
«Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք մեկ այլ հսկայածավալ նախագծի՝ TRIPP-ի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խաղաղությունը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի փոփոխության տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ կայուն խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում ներդրումների և խոշոր տնտեսական նախագծերի իրականացման համար։
Փաշինյանն այս մասին ասել է «Firebird AI» արհեստական բանականության գործարանի բացման արարողության ժամանակ՝ ընդգծելով, որ TRIPP-ի իրականացումը Հայաստանի համար լինելու է հաջորդ խոշոր տնտեսական ուղղություններից մեկը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան